Մահացել է ամերիկացի դերասան Վել Քիլմերը. պատճառը եղել է թոքաբորբը: Նա 66 տարեկան էր։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով դերասանի դստերը։ Քիլմերը հայտնի է «Բեթմեն ընդմիշտ», «Դորզ», «Ալեքսանդր» ֆիլմերում իր դերակատարումներով։
Դերասանի դստեր խոսքով՝ Քիլմերի մոտ 2014 թվականին ախտորոշվել է կոկորդի
քաղցկեղ: Նրան հաջողվել է հաղթահարել հիվանդությունը, սակայն նա ամբողջությամբ
կորցրել է ձայնը։
Վել Էդվարդ Քիլմերը ծնվել է Լոս Անջելեսում 1959 թվականի
դեկտեմբերի 31-ին։ Նրա առաջին դերը կինոյում
եղել է 1984 թվականին՝ «Հույժ գաղտնի» կատակերգությունում: 1986 թվականին նա խաղացել է գլխավոր դերերից
մեկը «Լավագույն հրձիգ» մարտաֆիլմում, որը
Քիլմերին համաշխարհային հռչակ է բերել։
Վել Քիլմերի
ամենահայտնի գործերից է Բեթմենի դերը «Բեթմեն ընդմիշտ» ֆիլմում։