«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են». Ալիև

Ադրբեջանի հաղթանակը 44-օրյա պատերազմում ճանապարհ է բացել դեպի խաղաղության բանակցություններ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսում։


«Կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են»,- ընդգծել է Ալիևը։


Ալիևը վստահություն է հայտնել, որ Գերմանիայի նախագահի այցն Ադրբեջան շատ դրական արդյունքներ կունենա և «նոր լիցք» կհաղորդի երկու երկների երկկողմ հարաբերություններին: