Պակիստանի զորքերը ներխուժել են Քաշմիրի տարածք. Հնդկաստանի ԶՈՒ

Պակիստանի զորքերը ներխուժել են Հնդկաստանի Ջամու և Քաշմիր միութենական տարածք և կրակ բացել Հնդկաստանի և Պակիստանի գոտին բաժանող Քաշմիրի գոտու վերահսկողության գծի երկայնքով, հայտնել է Հնդկաստանի ԶՈՒ ներկայացուցիչը:


Չհրահրված ներխուժմանը հնդիկ զինծառայողները տվել են «արդյունավետ, վերահսկվող և համաչափ պատասխան», նրա խոսքերը մեջբերում է Hindustan Times-ը:


«Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և ուշադիր զննվում է: Հնդկական բանակը վերահաստատում է 2021 թվականին Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերի միջև ձեռք բերված փոխըմբռնման սկզբունքներին հետևելու կարևորությունը՝ վերահսկողության գծում խաղաղությունը պահպանելու համար», - ասել է հնդկական բանակի ներկայացուցիչը: