Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բաքվում
գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվի և Երևանի միջև
խաղաղության ձեռք բերման մեծ հույս է հայտնել:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը մեծ նշանակություն ունի: Սա կարևոր պահ է համաձայնագրի ձեռք բերման համար: Հուսով եմ, որ այս պահը կօգտագործվի խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և ձեր տարածաշրջանում իսկապես կայուն խաղաղություն կհաստատվի: Ես դրա հետ կապված մեծ հույսեր ունեմ»,- Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի նախագահը: