Երկու երկրների միջև հարաբերությունները պատմական և բարեկամական են. Կիպրոսի դեսպանը՝ Խանդանյանին

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսի հետ:


Ողջունելով դեսպանին՝ Սարգիս Խանդանյանը կարևորել է Կիպրոսի հետ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը: Նա մեծ ձեռքբերում է համարել երկու երկրներում դեսպանատների բացման իրողությունը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ բարձր մակարդակի հարաբերություններ են ձևավորվել խորհրդարանական դիվանագիտական համագործակցության ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ հարթակներում:


Միքայել Մավրոսը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները պատմական և բարեկամական են:


Երկուստեք կարևորվել են փոխայցերի անհրաժեշտությունը, համատեղ բազմոլորտ համագործակցության ակտիվացումը:


Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Կիպրոսի հիմնախնդրի լուծման հեռանկարներին: