Ապրիլի 1-ից մեկնարկել է ՊԵԿ գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումը

2025 թվականի ապրիլի 1-ից մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումը։

Ովքեր կարող են մասնակցել

Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատմանը կարող են մասնակցել իրավաբանական անձինք՝ կազմակերպությունները, ԱՁ-ները և նոտարները, ինչպես նաև ֆիզիկական անձինք։


Ինչպես է իրականացվում

Գնահատումն իրականացվում է Պետական եկամուտների կոմիտեի www.src.am պաշտոնական կայքէջի և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային (file-online) համակարգի միջոցով: Կայքէջ մուտք գործելիս բացված պատուհանում՝ «Ցանկանու՞մ եք մասնակցել գոհունակության հարցմանը», կարող եք ընտրել «Այո» պատասխանը և լրացնել հարցաթերթը՝ գնահատելու ՊԵԿ գործունեությունը։


Որքան է լրացման տևողությունը


Հարցմանը մասնակցությունը կտևի ընդամենը 3-ից 4 րոպե:


Ձեր կարծիքը շատ կարևոր է

Հետադարձ կապի ապահովումը Պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն կտա․

  • բարելավելու մատուցվող ծառայությունների որակը և իրականացվող վարչարարությունը
  • գնահատելու հարկային և մաքսային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ուղարկվող ծանուցումների օգտակարությունը
  • գնահատելու ՊԵԿ աշխատակիցների պարտականությունների պատշաճ կատարումը կամ վարքագիծը
  • բացահայտելու կոռուպցիոն դրսևորումները
  • գնահատելու Կոմիտեում ընթացող բարեփոխումները


Մինչև երբ կարող եք մասնակցել

Կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումն իրականացվում է մինչև 2025 մայիսի 1-ը։