ՀՀ արդարադատության նախարարն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ապրիլի 7-11-ն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ կմասնակցի «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին:


Նախարարը մեկնումից օրեր առաջ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, քննարկել այցի օրկարգը:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև քրեական գործերով իրավական օգնության մասին համաձայնագրի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ազգային բյուրոյի ղեկավարության հետ նախատեսված հանդիպմանը:


Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: