Դեսպան Մակունցը պետքարտուղարությունում ներկա է եղել Ռուբիոյի հյուրընկալած միջոցառմանը. պատվավոր հյուրը՝ Մելանյա Թրամփը

Ապրիլի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում ներկա է եղել International Women of Courage Awards արարողությանը։


Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:


«2007թ․-ից ի վեր անցկացվող տարեկան այս մրցանակաբաշխության ավանդույթը հիմնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։ Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն կանանց, ովքեր ցուցաբերել են բացառիկ խիզախություն, տոկունություն և առաջնորդություն՝ հաճախ սեփական անձը վտանգելու կամ մեծ զոհաբերությունների գնով։ 19 տարվա ընթացքում խիզախության պարգև է հանձնվել 200 կնոջ՝ ավելի քան 90 երկրից։


Արարողությունը հյուրընկալել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը»,- նշված է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։