Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են վերահաշվարկի աշխատանքները։
Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները։
Թիվ 14 ԸԸՀ-ն վերահաշվարկել է 14/10, 14/01 և 14/11 թվով 3 ընտրական տեղամասերի արդյունքները, թիվ 31 ԸԸՀ-ն՝ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական տեղամասերի արդյունքները։
Թիվ 14 ԸԸՀ-ի իրականացրած վերահաշվարկի արդյունքներով որևէ կուսակցության կամ դաշինքի ստացած քվեների փոփոխություն չի արձանագրվել։
Թիվ 31 ԸԸՀ-ի իրականացրած վերահաշվարկի արդյունքները ստորև՝
Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ Սարիկ Մինասյանը հավաքել է առավելագույն թվով ձայներ, սակայն որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները:
Նախնական վարկածով՝ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը: