Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեկ Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։
Թուրքիայի և
Ֆրանսիայի ԱԳ նախարարներն ընդգծել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև
հարաբերությունների կարգավորման կարևորությունը։ Նրանք նշել են, որ Հայաստանի և
Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասին թույլ կտա
դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածք՝ պայմանով, որ հարգվեն
երկու պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։