Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Ապրիլի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Քննարկվել է քաղաքացիների առաջարկների հիման վրա Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ կատարվող աշխատանքների ընթացքը։



ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։