Քաղաքական առուծախի սեփական կամ թելադրվող հաշվարկներում խճճվածները Գյումրու ապագան դարձնում են անորոշ․ Հարությունյան

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Քաղաքական առուծախի սեփական կամ թելադրվող հաշվարկներում խճճվածները Գյումրու ապագան դարձնում են անորոշ:


Ակնհայտ է, որ որպես ընդդիմադիր հանդես եկած ուժերը, որոնք անպատասխանատու ձևով իրենց վստահած քաղաքացիների քվեները ծառայեցնելու են այդ նույն քաղաքացիների չնախընտրած և չընտրած թեկնածուի օգտին, նույն անպատասխանատվությամբ էլ չեն ստանձնելու իրենց անհեռատես քայլի քաղաքական պատասխանատվությունն ու կորելու են այնքան աննկատ, ինչպես հայտնվել էին: