ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մարտուն Գրիգորյանը նո՞ր է հասկացել, որ իր համար գրված տեքստով իրեն «գնդակահարել են» ու խմբագրո՞ւմ է այն։
Ավելի վաղ Սաֆարյանը նաև գրել էր․
Վարդան Ղուկասյանը
կկառավարի Գյումրին, Սերժ Սարգսյանը Մարտուն Գրիգորյանի 2 քվեների միջոցով կկառավարի
Վարդան Ղուկասյանին ու Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը Քրեական օրենսգրքով կկառավարի
Վարդանին, Մարտունին, Սերժին ու Քոչարյանին միասին։ Վարդան Ղուկասյանը բուկետ կառնի
Աննա Հակոբյանին դիմավորելու և Քրօրենսգրքի իր հոդվածները կրճատելու համար, վերջում
Վարդանը կփրկի մի երկու անշարժ գույք ու կմիանա #կրթվելընորաձևէԳյումրիում շարժմանը
և ի «պաշտոնե» կսեղմի Նիկոլ Փաշինյանի ձեռքը, Ռուբենը վշտից նոր երգ կգրի Գյումրիի
թաղերի վշտի մասին։ Ռուսաստանի Կոմկուսը կապեր կհաստատի Գյումրիի հետ։ 2026թ. խորհրդարանական
ընտրություննրում ՔՊ-ն Գյումրու մոդելը «ստրաշիլկա» կօգտագործի 40 տոկոսից ավել քվե ստանալու համար...
Թե բա' առանց ՔՊ Գյումրի...
ՔՊ-ն պրոբլեմ չունի։
Պրոբլեմ ունեն Գյումրին ու մենք...