Մարտուն Գրիգորյանը այսօր ֆեյսբուքյան ստատուսի միջոցով հայտարարեց, որ աջակցելու են Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դառնալ։
Բացի բովանդակությունը ստատուսում հատկանշական եւս մեկ բան կար` Մարտուն Գրիգորյանը այդ ստատուսը մեկ օր առաջ է գրած եղել, սակայն հրապարակել է այսօր։ Այն նաեւ 4 անգամ փոփոխել է։
Ձեզ ենք ներկայացնում տեքստի սկզբնական և վերջնական` փոփոխված տարբերակներն ու տարբերությունները, որոնք փոքր, բայց կարևոր են։
Այսպիսով, Մարտուն Գրիգորյանը իր գրառման վերջնական տարբերակում հստակեցրել է, որ Կարեն Սիմոնյանն ու Ռուբեն Մխիթարյանը ոչ թե առանձին քաղաքական թիմեր են, այլ թիմեր, որոնք, ըստ ամենայնի, առանձին եւ ինքնուրույն չեն գործում, այլ ուղղորդվում են ավելի վերեւներից։
Բայց նմանատիպ այիբ ունի նաեւ ինքը` Գրիգորյանը։ այդ մասին նախ հումեց ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը, Հայրենիք կուսակցությունից Վանեցյանն ու Արսեն Բաբայանը, ապա նաեւ Մարտուն Գրիգորյանի բուն որոշումը։ Ակնհայտորեն նա կուլ գնաց ավելի վերեւներում կայացված պայմանավորվածությանը։