Բրատիսլավայում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։


 

Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։


 

Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։


 

Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում լեհ Լուժինցկին է։

 

Պապիկյանի մրցակիցը 1/8-ում ուկրաինացի Միխալկովն է։

 

Սիմոնյանը կմեկնարկի Կուրբանովի (UWW) հետ պայքարով 1/8 եզրափակչում։