Ավարտվել են Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները

Ամբողջությամբ ավարտվել են Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները:  Տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:


 

Գործընթացը շարունակվում է Արտաշիսյան, Սարալանջի, Չարենցի, Գուրգեն Մահարու և Շիրակի փողոցներում: 


 

Տեղադրվել է ընդհանուր առմամբ 580 LED լուսատու: