Թենիսիստ Էլինա Ավանեսյանը WTA վարկանիշային աղյուսակում 36-րդն է

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը WTA վարկանիշային աղյուսակում կրկին 36-րդն է:


Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանը կրկին 40 լավագույնների մեջ է` այս անգամ նա նորից 36-րդ հորիզոնականում է:


Այս ցուցանիշը թենիսիստի լավագույն հորիզոնականն է մինչ այս ունեցած արդյունքներում: 


Նախորդ անգամ Ավանեսյանը զբաղեցրել էր 37-րդ հորիզոնականը: