Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կհանգեցնի երկրի զինված ուժերի կոշտ պատասխանին: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ ի պատասխան Իրանի միջուկային օբյեկտների հնարավոր հարվածի մասին ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մշտապես պահպանում և
կատարելագործում են ցանկացած սպառնալիքին դիմակայելու իրենց կարողությունը: Մենք ամբողջ
ուժով կպատասխանենք մեր երկրի դեմ ցանկացած հարձակման և ագրեսիայի: Նրանք, ովքեր
սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքներն իրականացվեն,
անմիջապես կստանան համապարփակ պատասխան», - ասել է դիվանագետը ամենշաբաթյա
ճեպազրույցում:
«Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կստանա կոշտ
պատասխան»,- հավելել է նա։