40-ամյա հրուշակագործին դրդե՞լ են ինքնասպանության. ի՞նչ հոդվածով է վարույթ նախաձեռնվել

Հրազդանում 40-ամյա հրուշակագործ Սյուզաննա Պ.-ի մահվան դեպքով նախաձեռնված է վարույթ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հակելը (դրդելը-ԽՄԲ.)):


Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են դատախազությունից: 

Հոդվածի նշված հատվածում, մասնավորապես, նշված է․  «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով»։


Դեպքի առնչությամբ նշանակված է փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում