Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2025 թ․ արդեն իսկ աջակցություն է ստացել 861 շահառու․ տրամադրվել է շուրջ 680 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 12,982 ընտանիք, հատկացված բյուջեն՝ շուրջ 9,3 մլրդ դրամ։


Գերատեսչությունից հիշեցնում են, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝


☑️ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,


☑️ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։