ԿԸՀ-ն՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դիմումների մասին
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սույն թվականի հունիսի 23-ը՝ ժամը 11.00-ն. տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ։