Ինձ հետ կապված որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել․ Ավինյան

«ԱՆԻՖ»-ի հետ կապված իմ վերաբերյալ որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել:Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


Քաղաքապետը համոզված է, որ դատախազությունն իր հետևից չի գնա։


Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ընտրական զարգացումներին և պնդմանը, թե Սարիկ Մինասյանը չհաղթեց Գյումրիում՝ Ավինյանը նշել է, որ ամենաբարձր քվեներ ստացած թեկնածուն հենց Սարիկ Մինասյանն էր։  


«Շատ բնական է, որ պառլամենտական երկրում ոչ մի ուժ միանձնյա 50 և ավելի տոկոսը չի հավաքում: Մենք ընտրել ենք պառլամենտարիզմի ճանապարհը և ընդհանուր առմամբ հետագա մեր տասնամյակների ընտրությունների շատ և շատ արդյունքներ նմանատիպ են լինելու»,- ասել է Ավինյանը: