Հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբինյանն ու Քըլըչը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպում են ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։


«Անթալիայի դիվանագիտական ֆորումում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ կառուցողական քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը X-ի միկրոբլոգում: