Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ․ Սարիկ Մինասյան

Գյումրի համայնքապետի ժամանակվոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,


կիսում եմ ձեր անհանգստությունը, նաև շնորհակալ եմ ընտրական գործընթացում և հետընտրական այս խառը իրավիճակում ձեր հավատարմության և աջակցության համար:


Այս օրերին ինձ շատ եք հարցնում քաղաքական վերադասավորումների և հնարավոր զարգացումների մասին:


Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ: