Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը

Գյումրու համայնքապետարանը տեղեկացնումէ, որ նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի է ունենալու 2025 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ին:


Նիսկը կկայանա Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում:


Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներով որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը: