Չեմ նախանձում քեզ, Մարտուն Գրիգորյան. արդյունքում և՛ դու ես «քցված», և՛ գյումրեցին՝ խաբված. Հակոբյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Չեմ նախանձում քեզ, Մարտուն Գրիգորյան:


Վստահ եմ, գիտակցել ես, թե ինչ արձագանքներ են լինելու քո քաղաքում էն մարդկանցից, ովքեր միայն Վարդան Ղուկասյանի քաղաքապետ չդառնալու համար քեզ են ձայն տվել:


Որքան էլ արդարացմանդ տեքստում ներողություն խնդրես, պատասխանատվությունը վրայիցդ գցես, գյումրեցին քեզ չի՛ ներելու, որովհետև ավագանու մանդատիցդ հրաժարվելու ես, գաս Երևան, քեզ «քցած» ՀՀԿ-ականների կողքին նստես, իսկ քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում:


Արդյունքում և՛ դու ես «քցված», և՛ գյումրեցին՝ խաբված: Կեցցե Քոչարյանը...»։