ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 11-14-ը:
Բացահայտվել է 124 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
Բացահայտվել են նաև պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ավազակության, կողոպուտի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախատելու, զորակոչից խուսափելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
բնակարանային գողության՝ 4 դեպք,
անձնական ունեցվածքի գողության՝ 3 դեպք,
ավտոմեքենայի գողության, խարդախության ու ավազակության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել` 4-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած երեք օրում գրանցված 46 ավտովթարի հետևանքով` 59 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։