Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ ստացվել են առաջարկներ, որոնք ընդունվել են: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:


Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Ստացվել են առաջարկներ, որոնց մի մասի ընդունմամբ փաթեթը լրամշակվել է:


Հիմնական կարգավորումները՝ այստեղ:


Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաև «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:


Հիմնական կարգավորումները՝ այստեղ:


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնություններին: