Ավտոբուսը վրաերթի է ենթարկել 26-ամյա հետիոտնին

Ապրիլի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Հրաչիկ Մ.-ն իր վարած «MAN» մակնիշի, Երևանի քաղաքապետարանում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսով Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Էմմա Մ.-ին:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ:


Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին: