Ապրիլի 15-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց

Ապրիլի 14-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


Ինչպես հայտնում են ԱԺ-ից, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:


Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:


Ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց:


Խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: