Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իտալիան համաձայնել է Հռոմում անցկացնել ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Ճապոնիա կատարած այցի ժամանակ։
Նրա խոսքով՝ հարցումը ներկայացվել է Օմանի միջոցով, և Իտալիան տվել է դրական պատասխան։
«Մենք պատրաստ ենք հյուրընկալել հանդիպումներ, որոնք կարող են դրական արդյունքներ բերել, հատկապես միջուկային հարցի վերաբերյալ»,- ասել է Տայանին Askanews-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ նմանատիպ բանակցություններ արդեն տեղի են ունեցել Իտալիայում, և երկիրը կշարունակի աջակցել խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին։