Հայտարարում եմ՝ չեմ փախչում ոչնչից․ Սարիկ Մինասյանի հայտարարությունը

Գյումրի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,


ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին:


Ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով եմ վերցրել Գյումրու ավագանու պատվաբեր մանդատը: Ցանկացած պաշտոն ստորադաս է 17 հազար և ավել գյումրեցու վստահության ձայնի համեմատությամբ:


Ցանկացած պաշտոնում երբեք չեմ վախեցել խնդիրներից, խոչընդոտներից ու մարտահրավերներից: Իմ սկզբունքը մեկն է՝ գործել արդար և վստահ, ինքնուրույն կայացնել որոշումներ՝ հանուն Գյումրու և գյումրեցու, հանուն Հայաստանի Հանրապետության:


Պարզճակատ նայելով յուրաքանչյուրիդ աչքերի մեջ՝ հայտարարում եմ՝ չեմ փախչում ոչնչից, Գյումրին իմ տունն է իրականում, ես երբեք չեմ դադարել և չեմ դադարելու ծառայել գյումրեցուն՝ անկախ իմ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:


Մեր թիմը` ավագանու 14 անդամներս, պատրաստ ենք ստանձնել քաղաքի համար պատասխանատվություն:


Պատասխանատու ենք մեր յուրաքանչյուր խոսքի և քայլի համար:


🇦🇲 Ի գո՛րծ, իմ սիրելի գյումրեցիներ: