Ժողովրդի ասած՝ էշ-էշ խոսալու պահն է․ Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին

«Մեր ընդդիմությունը և, առաջին հերթին, նախկին, այսպես կոչված, նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունն, ամեն ինչ արել է և շարունակում է անել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, ժողովրդավարության»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը։


Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին, որը 2018թ. իրադարձությունների մասին խոսելիս ասել էր, թե «ժողովուրդը նախրի մեջից էշի ճակատն է համբուրել», ասաց.  «Գայթակղությունը մեծ է՝ էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու, մասնավորապես, երբ մարդիկ անիմաստ խոսում են, գիտեք՝ ժողովուրդը ոնց է անվանում։ Բայց ես չեմ իջնի այդ դաշտ։ Իսկ, ընդհանրապես, ես Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018թ․ ապրիլի 23-ի իր խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Հետևաբար, ժողովրդի ասած, «էշ-էշ» խոսելու պահն է»։