Միջազգային IDEA-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

Միջազգային IDEA-ի Եվրոպայի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Սամ վան դեր Շտակը և ծրագրի ղեկավար Նանա Կալանդաձեն ապրիլի 15-ին հյուրընկալվել են ԿԸՀ վարչական շենքում:


Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը:


IDEA-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ ԿԸՀ-ի հետ համագործակցության ցանկություն ունեն:


ԿԸՀ անդամները, ի պատասխան, հայտնել են համագործակցության իրենց պատրաստակամության մասին: