Ինչ հարցեր են Բաքվում քննարկել Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոսել է Ադրբեջան կատարած իր առաջին պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ քննարկած հարցերի մասին։


Ինչպես հաղորդում է APA-ն, քննարկվել են երկու երկրների ռազմավարական գործընկերության հարաբերությունների հիմնական ուղղությունները, տարածաշրջանային նախագծերը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը։


«Մենք քննարկել ենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության և հաջող համագործակցության հիմնական ոլորտները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերում, և ընդգծել ենք համատեղ տարածաշրջանային նախագծերի զարգացման և առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման կարևորությունը։


Ես նաև նշել եմ տարածաշրջանում խաղաղության և կայունության չափազանց կարևոր դերը և երախտագիտություն հայտնել Ադրբեջանին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան աջակցության համար»,- նշել է Կավելաշվիլին։