Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ապրիլի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Արագածի, Տավուշի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Տաշիրի և Սևանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։


Վարդենյաց լեռնանցքում բուք է։


ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։