Այսօր հայտնի կդառնա Գյումրու քաղաքապետի անունը

Շիրակի մարզի Գյումրի համայնքում այսօր տեղի կունենա նորընտիր Ավագանու առաջին նիստը, որը կվարի Վարդան Ղուկասյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց՝ 


1․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար ընտրելու մասին,


2․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին,


3․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։