Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկեսի մաս չի կազմի․ Հարությունյան

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկեսի մաս չի կազմի, չի առաջադրի թեկնածու և չի մասնակցի քվեարկությանը:


Իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը, որոնք լինելու են ավագանու կազմում, սեփական պատասխանատվությամբ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելու հայտարարությամբ են հանդես եկել:


Այսինքն գտել են, որ 17 հազարից ավել քվե ստացած ուժի փոխարեն պետք է քաղաքը հանձնել կրկնակի պակաս ձայներ ունեցողին:


Քվեարկությանը մասնակցողները ուղիղ կրելու են իրենց ընտանիքների, երեխաների, ծնողների, Գյումրու ապագայի պատասխանատվությունը: