Ուրացման գինը․ Վարդանիկը ընտրվեց Գյումրու համայնքապետ

Գյումրի համայնքի նորընտիր ավագանին համայնքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: Նրան թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 18 անդամ:


Ավելի վաղ՝ համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստին, ավագանու խմբակցությունները ներկայացրել էին մեկական թեկնածու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը ձևավորելու համար:


Վարդան Ղուկասյանը 18 կողմ ձայնով ընտրվեց Գյումրու համայնքապետ: Քվեարկությանը ավագանու 32 անդամից մասնակցեց 18-ը: