Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է տարանջատել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ՀՀ Սահմանադրության մասով Ադրբեջանի պահանջներից:
Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են դեռևս 2018 թվականից, և իր կարծիքով դրանք անհրաժեշտ են, քանի որ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև առկա է օրգանական կապի խզում: