ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՀ նախագաի հատուկ խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հատուկ խորհրդական Էլիզաբետա Բելոնիի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:


Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը և կայուն ու հարատև խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:


 Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության մի շարք նախագծերի իրականցման ընթացքին և առկա հնարավորություններին: