Այսօր ՀՀ ոստիկանության տոնն է, ոստիկանությունը տոնում է հիմնադրման 24 ամյակը։
Ոստիկանական բարեփոխումների,
ատեստավորման և ոլորտի այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։
«Պետք է ասեմ, որ ոստիկանությունը
միշտ էլ եղել է երկրի ներքին անվտանգության ապահովման առանցքային մարմինը, ոստիկանության
դերը բոլոր ժամանակներում շատ մեծ է եղել,
և ոստիկանությունն ամենաունիվերսալ մարմինն է հանցավորության դեմ պայքարում, ինչպես
նաև իրավախախտումների։ Վերջին տարիներին ոստիկանության համակարգում կատարված բարեփոխումները
բավականին բովանդակային են։ Նոր համակարգեր են ստեղծվել ոստիկանության մեջ, օրինակ՝
պարեկային ոստիկանությունը, քրեական ոստիկանությունը, գվարդիան և այլն։ Եվ նրանց աշխատանքը,
հատկապես պարեկային ոստիկանության աշխատանքը, շատ ակնառու է և տեսանելի»,- ասաց պատգամավորը։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր
պարեկային ոստիկանության Երևանի գնդի մասնաշենքի բացումն էր, որը ոչ միայն շենք է,
այլև լրիվ այլ բովանդակությունի ունի. ոստիկանի համար այսպիսի պայմաններ երբևէ չեն
եղել՝ սկսած ավտոտրանսպորտային միջոցներից, հատուկ տեխնիկական միջոցներից, զենքից,
շենքային պայմաններից։
Պատգամավորի խոսքով՝ նախկին Խորհրդային
Միության երկրներում այնպիսի ոստիկանություն, ինչը որ հիմա մենք ունենք, չկա։
«Արդարացված են բարեփոխումները,
բարեփոխումների մասշտաբները շատ մեծ են, կառավարությունը շատ մեծ գումարներ է ներդրել
այս ամենի մեջ, միջազգային փորձն է բավականին խորությամբ ուսումնասիրել, լավագույն
փորձը ներառել ենք ՀՀ-ում, և արդյունքները շատ դրական են։ Ես կարծում եմ, որ այսուհետ էլ մենք դրական արդյունքների առումով
շատ ավելի մեծ ծավալներ կտեսնենք»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան