Թբիլիսիում անցկացվելիք եռակողմ հանդիպմանը կմասնակցի ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը․ ԱԳՆ

Թբիլիսիում ադրբեջանցի և վրաց գործընկերների հետտարածաշրջանային համագործակցությանը նվիրված հանդիպմանը կմասնակցի սահմանակից երկրները համակարգող ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Տեղեկությունը Civic.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

 

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնական Բաքուն հանդիպմանը  ներկայացնելու է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։