Արագածոտնի փոխմարզպետը պաշտոնից ազատվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հարություն Գուլյանն ազատվել է Արագածոտն մարզի փոխմարզպետի պաշտոնից:


Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝


Հարություն Գուլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»: