Քաղաքացիակենտրոն լրատվություն
«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն իր հատուկ զեկույցը կհրապարակի սեպտեմբերի 27-ին հետևող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Քանի որ սեպտեմբերի 27-ը շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին սկսվելու է լիագումար նիստը, կամ 30-ին, կամ դրան հաջորդող օրը ԱԺ նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում և օրը վերջնական կորոշվի։ Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ հենց այդ օրը ներկայացվի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։