Կարևոր է հասկանալ՝ ինչ մթնոլորտ է տիրում և ինչ խնդիրներ կան գործարար միջավայրում․ վարչապետ

Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները՝ համատեղ որոշումների կայացման համար:


Վարչապետ Փաշինյանը ողջույնի խոսքով հանդես գալով՝ շնորհակալություն է հայտնել տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործարար համայնքի ներկայացուցիչներին, փորձագետներին և ոլորտային պատասխանատուներին աշխատաժողովին մասնակցելու և ակտիվ ներգրավման համար: Իր ելույթում վարչապետը մանրամասն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններին և առկա մարտահրավերներին՝ ընդգծելով գործադիր իշխանության և մասնավոր հատվածի միջև շարունակական, կառուցողական ու արդյունավետ երկխոսության կարևորությունը: Վարչապետի խոսքով՝ նման լայնամասշտաբ միջոցառումները կարևոր են ընդհանուր պատկերացումներ ձևավորելու համար, թե ինչպես կարող են կառավարությունն ու մասնավոր հատվածն առավել արդյունավետորեն ծառայել ի նպաստ Հայաստանի Հանրապետության՝ ապահովելով կայուն տնտեսական աճ:


«Այս քննարկումը ինձ համար հետևյալի մասին է, թե ինչպես ենք մենք միասին՝ Կառավարությունը և մասնավոր հատվածը, սպասարկում ՀՀ պետական շահը այն ըմբռնմամբ, որ ՀՀ պետական պետական շահը տնտեսական զարգացումն է: Ամեն անգամ ես սա ասելիս ավելի համոզված եմ ասում, որովհետև տնտեսական զարգացումը և նրանից բխող էֆեկտներն են, որ մեզ հնարավորություն պետք է տան կամ սահմանափակեն մեր հնարավորությունները երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու և լուծելու»,- ասել է վարչապետը: 


Մանրամասները՝ տեսանյութում: