40+10 հազար դրամի ծրագիրը, որը տրամադրվում է Լեռնային
Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին, չի չեղարկվել։ Այն շարունակվում է՝ որոշակի փոփոխություններով։
2025 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում ծրագիրն ամբողջությամբ շարունակվելու
է, իսկ դրանից հետո աջակցություն կստանան առանձին խմբերի անձինք՝ անչափահասները, հաշմանդամություն
ունեցողները, կենսաթոշակառուները, նպաստառուներն ու պարտադիր կրթության դաշտում դեռևս
գտնվող 18 տարին լրացած անձինք։ Ապրիլի 1-ից շահառուների այս խումբը կստանա աջակցություն՝
անձի հաշվարկով 40 հազար դրամ, իսկ հուլիսից դեկտեմբերի՝ 30 հազարական դրամ անձի հաշվարկով։
Այս մասին Civic.am-ի եթերում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության
և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը:
Բացի դրանից՝ կարիքավոր ընտանիքներին կտրամադրվի
լրացուցիչ աջակցություն։ Հիմքը լինելու են եկամուտները։ Եթե ընտանիքի յուրաքանչյուր
անդամի հաշվարկով եկամուտը չի գերազանցում 55 հազար դրամը, ապա ընտանիքը դառնում է
շահառու։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան