Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ:


«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.


««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում)»,- ասվում է հաղորդագրության մեջ: