ՀՀ ոտքերից ԼՂ հակամարտության հարց կրկին կախելը պետականության դեմ իրականացվող գործողություն է

Լեռնային Ղարաբաղի հարցից հրաժարվելու, հակամարտությունը փակելու վերաբերյալ վարչապետի մոտեցումները քաղաքագետ Հարություն Մկրտչյանը գնահատեց իրականության հետ առերեսվելու, դասեր քաղելու համատեքստում։

 

«Այն որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փակված է, ՀՀ քաղաքացիները իրենք են արձանագրել։ Եթե դեմ լինեին, ապա 2023-ին տեղի ունեցածից հետո կըմբոստանային, դուրս կգային փողոց։ Քանի որ չի եղել, ուրեմն ՀՀ քաղաքացիները այս օրակարգի հետ հաշտ են», - ասաց Մկրտչյանը։

 

Քաղաքագետը հակադարձեց այն թեզը առաջ տանողներին, թե եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա չկա Հայաստան։ «Չկա Հայաստանի Հանրապետություն՝ ինքնիշխան, անկախ, ճանաչված, ապա չկա հայություն։ Աշխարհասփյուռ հայության համար անկախ, ինքնիշխան պետությունը յուրահատուկ հենարան է», - ասաց Մկրտչյանն ու ավելացրեց․ «ՀՀ-ում կան մարդիկ, որ կարծում են, թե Երևանից կրկին Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների հույզերի վրա խաղալով, սոցիալական խնդիրները դրոշակ դարձնելով ԼՂ հարցը վերաբացել ու մարսե՞լ։ Սա հավելյալ անվտանգային ռիսկեր չի գեներացնո՞ւմ ՀՀ ուղղությամբ։ Եկեք վերադառնանք իրականություն։ ՀՀ ոտքերից կրկին ԼՂ համակարտության հարց կախելը ՀՀ պետականության դեմ իրականացվող գործողություն է», - ասաց Մկրտչյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան