Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը (IRIB):
Խորհրդակցություններ են անցկացվում Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդիի միջնորդությամբ։